Նորին Գերազանցություն Թաիլանդի Թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը այսօր՝ մարտի 16-ին, այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

Մատենադարանից NEWS.am-ին հայտնում են, որ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի ուղեկցությամբ Մահա Չակրի Սիրինդհորնը շրջել է Մատենադարանի թանգարանային համալիրում եւ ծանոթացել հայ ձեռագրական ժառանգությանը:

Արքայադուստրը շրջայց է կատարել նաեւ Մատենադարանի արխիվային պահոցում, ձեռագրատանը, ծանոթացավ Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատանքներին: Շրջայցից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակում:

Այցի ավարտին իր ստացած տպավորություններն արքայադուստրը գրառել է «Մատենադարանի պատվավոր հյուրերի գրառումների մատյան»-ում: