Բրիտանացի գիտնականները ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ «կենդանացրել են» Ջոն Քենեդիի ձայնը հաղորդումէ Sky News-ը:
Էդինբուրգից «Ցերեպրոկ» ընկերության հետազոտողները հատուկ ծրագրի օգնությամբ վերամշակել են Քենեդու ավելի քան 800 ելույթների ձայնագրությունները: Սա թույլ է տվել նրանց ավելի քան 116 հազար ձայնային հատվածներ առանձնացնել, որոնցից յուրաքանչյուրը ընդամենը 0,4 վայրկյան է:
Արդյունքում, ըստ մասնագետնեի, նրանք ստեղծել են Քենեդու ձայնի հնչողությունը, որը հնարավոր չէ տարբերել բնօրինակից:
Այս քրտնաջան աշխատանքը մասնագետներից ավելի քան 2 ամիս է խլել: Ստացված տեխնոլոգիայով նրանք վերարտադել են Քենեդու ելույթը, որը նա պետք է ասեր 1963 թվականի նոյեմբերի 22-ին: Ինչպես հայտնի է՝ այդ օրը նա մահափորձի հետեւանքով սպանվեց, սակայն նրա ելույթի տեքստը մինչ օրս պահպանվել է: