«Airbus» ընկերությունը հարպունի փորձարկումներ է անցկացնում, որը նախատեսված է հատուկ շարքից դուրս եկած արհեստական ​​արբանյակները եւ տիեզերական աղբը որսալու համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BBC-ին:

Ըստ մասնագետների մտահաղացման՝ մեկ մետր երկարությամբ հարպունով հագեցած կլինի հատուկ տիեզերական սարքը, որը կկարողանա հասնել արբանյակին:

Նպատակակետին մոտենալուց հետո հարպունը պետք է «բռնի» այդ նպատակակետը եւ ֆիքսի: Ի վերջո սարքը քաշում է իր հետ արբանյակը կամ այլ տիեզերական աղբը մթնոլորտ, որտեղ իր հետ այրվում է: