Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել են նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, որպեսզի համոզեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չհրաժարվել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնությունից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Reuters գործակալությանը եւ նրա տրամադրության տակ գտնվող պաշտոնական փաստաթղթին:

Դրանում նշվում  է, որ Լոնդոնը, Բեռլինը եւ Փարիզը սկսել են սահմանափակումներ կիրառել իրանցիների դեմ՝ Իրանի հրթիռային ծրագրի իրականացման, ինչպես նաեւ Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ կապված:

 «Առաջիկա օրերին մենք կտարածենք անհատների եւ կազմակերպությունների ցանկը, որոնք մեր կարծքով պետք է պատժամիջոցների թիրախը դառնան՝ սիրիական հակամարտության հրթիռային ծրագրում իրենց հրապարակային դերի կաակցությամբ», - Reuters-ը մեջբերում է փաստաթղթից հատվածը: