Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի առաջին նստաշրջանի պատգամավորները քվեարկել են ՉԺՀ նախագահի պաշտոնում Սի Ցզինպինի վերընտրման օգտին, հայտնում է ՌԲԿ-ն։

Խորհրդարանակաները, ըստ պարբերականի տվյյալների, միաձայն են աջակցել այդ նախաձեռնությունը՝ Չինաստանի գործող առաջնորդի լիազորությունների երկարացման օգտին է քվեարկել 2970 պատգամավոր։

ՉԺՀ փոխնախագահ է ընտրվել Կոմունիստական կուսակցության հակակոռուպցիոն մարմնի նախկին քարտուղար Վան Ցիշչանին։ Նրա օգտին է քվեարկել 2996 մարդ, իսկ դեմ է քվեարկել ընդամենը մեկը։

Սի Ցզինպինը նախագահի պաշտոնը զբաղեցնում է2013-ի մարտից։ Ըստ հին սահմանադրության նա պետք է հեռանար այդ պաշտոնից 2023-ին։ Սակայն Կոմկուսի կենտրոնական կոմիտեն վերջերս առաջարկել է փոխել մայր օրենքը։ Նախկին սահմանադրությամբ նույն անձնավորությունը չէր կարող երկու ժամկետ հաջորդաբար ընտրվել երկրի նախագահի պաշտոնում։ Սակայն մարտի 11-ին սահմանադրությունում կատարված փոփոխությունների համաձայն՝ Չինաստանի ղեկավարը կարող է անսահմանափակ անգամ վերընտրվել այդ պաշտոնում։

Չինացի պատգամավորները համաձայն են պետության ղեկավարի անժամկետ կառավարմանը