Ամերիկյան Coca-Cola ընկերությունը ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ու երկու ընկերությունների հետ համատեղ գործարկում է բլոքչեյն տոխնոլոգիայի գործածմամբ նախագիծ՝ աշխատակիցների գրանցամատյան ստեծելու համար։ Այս ձեւով ընկերությունը մտադիր է պայքարել հարկադիր աշխատանքի դեմ, հայտնում է Reuters-ը։

Պետդեպարտամենտը նշել է, որ սա կառավարության առաջին խոշոր նախագիծն է սոցիալական ոլորտում՝ բլոքչեյնի կիրառմամբ։ Գործակալության տվյալներով, այն ընկերությունների վրա, որոնք սննդամթերք են արտադրում, մեծ ճնշում է գործադրվում, որպեսզի վերացվի հարկադիր աշխատանքի վտանգն այն երկրներում, որտեղ նրանք, օրինակ, շաքարեղեգ են ստանում։

«Humanity United կազմակերպության թողարկած հետազոտությունը ցույց է տվել, որ սննդամթերքի ու ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների մեծ մասը չի կարողանում լուծել այդ խնդիրը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Coca-Cola-ն այն տասը համաշխարհային ընկերությունների ցանկում է, որոնք պարտավորվել են մինչեւ 2020 թ․ անցկացնել հետազոտություն՝ հարկադիր աշխատանքի կիրառման հարցերով։