ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպման մասին Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ բանակցությունները վարել է ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն, որն այս շաբաթ նշանակվել է պետական քարտուղար, հայտնում է New York Times պարբերականը։

Ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարը շփվել է թե ԿԺԴՀ հետախուզական վարչության ներկայացուցչի, թե Հարավային Կորեայի հատուկ ծառայությունների ղեկավարի հետ, որը հանդես էր եկել միջնորդի դերում։

 Բանակցությունների մասնակիցներից մեկը հյուսիսկորեացի գեներալ Կիմ Չեն Չոլն էր, որը ներկա էր Օլիմպիադայի փակման արարողությանը ու նստած էր Իվանկա Թրափի կողքին։ 

Պարբերականի զրուցակիցները նշում են, որ հյուսիսկորեական թեման եղել է պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլերսոնի հրաժարականի հիմնական պատճառներից մեկը։ Նա նույնպես պնդում էր Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների անհրաժեշտությունը, սակայն չափից շատ էր շտապեցնում իրադարձությունները, ինչը նախագահին դուր չէր եկել։

Ընդ որում նշում են, որ Պոմպեոն ավելի վաղ բավականին կոշտ դիրքորոշում է ունեցել ԿԺԴՀ-ի հարցում ու խոսում էր Փհենյանում վարչակարգի փոփոխության անհրաժեշտության մասին։ Աղբյուրները նշել են, որ առայսօր անհասկանալի է՝ արդյոք բանակցություններ անցկացնելու հարցում Կիմ Չեն Ընի առաջարկին համաձայնելու մտահղացումը նրան է պատկանել։

ՄԻնչդեռ Փհենյանում դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել ԿԺԴՀ առաջնորդի հետ Թրամփի հնարավոր զրույցը։