Սպիտակ ոսկուց պատրաստված Rolex Cosmograph Daytona ժամացույցը, որը միայն մեկ նմուշով է արտադրվել, աճուրդի է դրվել Շվեյցարիայի Bacs & Russo աճուրդում 2․5 մլն դոլարով, հայտնել է Daily Express թերթը։

Թերթի տվյալներով՝ աճուրդը կկայանա մայիսի 12-ին Ժնեւում։

The Unicorn կոչվող այդ նմուշը 8 տարի առաջ էր հայտնաբերվել փորձագետ Ջոն Գոլդբերգի կողմից։ Այդ գյուտը ապշեցրել էր մասնագետներին, որոնք այդ ժամացույցը կորած էին համարում։

«Ես երազել անգամ չէի կարող, որ երբեւէ կվաճառեմ այդ ժամացույցը,- ասել է Bacs & Russo-ի առաջատար խորհրդական Աուրել Բակը,- Հպարտ եմ, որ այս չափազանց կարեւոր ժամացույցի վաճառքը ինձ է վստահվել»։ Ժամացույցի աճուրդը բարեգործական նպատակներ ունի։ Ամբողջ հասույթը տրամադրվելու է Children Action կազմակերպության հիմնադրամին, որը օգնում է խոցելի երեխաներին ու նրանց ընտանիքներին ։