Երեւանի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների շրջանակում 2018 թվականին երեւանյան փողոցներում, այգիներում ու պուրակներում կտեղադրվեն «Երեւան» ձուլվածքով 500 նոր նստարաններ եւ շուրջ 600 փայտյա աղբամաններ:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ այժմ մեկնարկել են նախկինում տեղադրվածների մասնակի կամ հիմնանորոգման աշխատանքները: Մասնավորապես, այս տարվա ծրագրի մեկնարկից մինչ օրս մասնակի նորոգվել է «Երեւան» ձուլվածքով  286 նստարան եւ 488 փայտյա աղբաման, իսկ հիմնանորոգվել է  16 նստարան եւ 9 աղբաման: 

Հիշեցնենք, որ «Երեւան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաեւ աղբամանները 2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում: