Թուրքական ավիացիան ու հրետանին հարվածներ են հասցնում «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական մարտիկների դիրքերին Աֆրին վարչական կենտրոնում, որը Հալեպից 65 կմ հեռավորության վրա է գտնվում։ ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ մեկ օրվա ընթացքում քաղաքում զոհվել է 46 մարդ, այդ թվում 16 երեխա ու 14 կին։

Քրդերը հայտնել են, որ գնդակոծվել է «Ավրին» հիվանդանոցը քաղաքի կենտրոնում։

«Հիվանդանոցը անմիջական հարվածների է ենթարկվել։ Ռմբակոծություններից տուժում են հիվանդանոցում գտնվող հիվանդները»,- պատմել է բուժհաստատության ղեկավարը։ Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական խորհրդի տեղեկություններով՝ տուժածներից երկուսը կանայք են։ Աֆրինում ու արվարձաններում ռմբակոծություններից զոհվել է 46 մարդ։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտնել է «Ձիթենի ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որը Աֆրինում քրդերի խմբավորումների դեմ է։ Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է։

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ (ֆոտո)