Մարտի 16-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել «Էկզոգեն թունավորում` անհայտ էթոլոգիայով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Վարդենիկ գյուղի բնակիչներ, 66-ամյա Ամալիկ Ղ.-ն, 31-ամյա Քրիստինե Ղ.-ն, 17-ամյա Արփինե Ղ.-ն, 6-ամյա Ավետիք Ղ.-ն եւ 34-ամյա Լուսիկ Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: