Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլիայի թունավորման գործով բրիտանական հատուկ ծառայությունների հետաքննությունը կտեւի շաբաթներ, եթե ոչ ամիսներ։ Այս մասին ասված է Սքոթլանդ Յարդի հակաահաբեկչական վարչության պետի տեղակալ Նիլ Բասի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մոտ 400 վկաներ արդեն ցուցմունք են տվել, հարյուրավորներն էլ կտան առաջիկա օրերին: Սա բացառիկ բարդ հետաքննություն է, եւ այժմ հակաահաբեկչական ստորաբաժանումներից շուրջ 250 բացառիկ փորձառու եւ իրենց գործին նվիրված փորձագետներ շուրջօրյա աշխատանք են իրականացնում այս հարցով»,-նշված է հայտարարության մեջ։

Բասի խոսքով, ահաբեկչության պայքարի գծով մասնագետներին օգնում են հարյուրավոր ոստիկաններ, զինվորականներ եւ փրկարարական ծառայությունը։

Ռուսաստանը հայտնել է 23 բրիտանացի դիվանագետների արտաքսման մասին

Բրիտանիան կարտաքսի 23 ռուսաստանցի դիվանագետի

Լրտեսի առեղծվածային թունավորում. Լոնդոնն ու Մոսկվան հարաբերությունների խզման եզրին են