ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ, այսօր՝ մարտի 17-ին, տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների աշխատանքային նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի ներկայացուցիչները:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի մասնակիցներն ընդգծել են ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթը: ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը կարեւորել է պատվիրակության ակտիվ ու անաչառ դիտորդական աշխատանքի եւ գնահատականի անհրաժեշտությունը:

Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: