Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ արեւմտյան քարոզչությունը դառնում է պարզունակ եւ լկտի, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ 

«Միխայիլ Բուլգակովը գրել է. «Առավոտվանից մի՛ կարդացեք սովետական թերթերը»։ Այսօր ապրում ենք աշխարհում, որտեղ չի կարելի կարդալ արեւմտյան թերթեր, որտեղ ամեն ինչ ներկայացվում է պարզունակ ու պոկիտ քարոզչական եղանակով: հասարակական կարծիքի մշակում է տեղի ունենում»,-հայտարարել է նա Ղազախստանի նախագահի հեռուստառադիոհամալիրին տված հարցազրույցում։ 

Նրա գնահատականով, դա կարելի է տեսնել տարբեր իրավիճակներում, լինի Արեւելյան Ղուտայի պարագայում կամ այլ բացարձակապես անհավանական գործողություն՝ Լոնդոնում հերթական անձի եւ նրա դստեր թունավորման շուրջ։ «Արեւմտյան քարոզչությունը, ցավոք, մի կողմից դառնում է ավելի պարզունակ, իսկ մյուս կողմից՝ լկտի»,-նշել է Լավրովը։