Հայաստանում բջջային հեռախոսների եւ աքսեսուարների խանութների ամենամեծ ցանցը, ինչպես նաեւ մի շարք աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկրող ու գործընկեր Mobile Centre-ն այսօր հայտարարեց նոր Samsung Galaxy S9 եւ S9+ սմարթֆոնի վաճառքի մեկնարկը:

Samsung Galaxy S9 եւ S9+-ի սմարթֆոնների վաճառքի մեկնարկի կապակցությամբ Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող Mobile Centre վաճառասրահում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ անցկացվեցին խաղ-մրցույթներ, հաղթողները ստացան մի շարք նվերներ, այդ թվում թաբեր, սմարթֆոններ եւ սմարթ-ժամացույցներ: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ «Արտ-Նաուկա» շոու-ծրագիրը, որը հյուրերին եւ մասնակիցներին զարմացրեց իր յուրօրինակ կոկտեյլներով եւ ուտեստներով:

Samsung Galaxy S9 որդեգրել է «Տեսախցիկ` ստեղծված նորովի» կարգախոսը, ընկերությունը շեշտը դրել է տեսախցիկների բարելավման վրա:

Նոր սմարթֆոնի 12 Մպ կրկնակի տեսախցիկների շնորհիվ հնարավոր է կրկնակի մեծացնել պատկերը: Երկու տեսախցիկներն էլ օժտված են օպտիկական կայունացման հնարավորությամբ: Տեսախցիկներն ապահովում են թույլ լույսի պայմաններում անգամ բարձրորակ նկարներ ստանալու հնարավորություն: Նկարահանման ռեժիմը թույլ է տալիս վայրկյանում ստանալ 960 կադր:

Սմարթֆոնների դիմային տեսախցիկները 8 Մպ են: Galaxy S9 | S9+ -ը ստացել են եռաչափ (AR Emoji) էմոջիների ֆունկցիա՝ Animoji–ների նմանությամբ: Ըստ էության սկզբունքը նույնն է, երկուսի պարագայում էլ 3D–հերոսը կկրկնօրինակի օգտատիրոջ դիմախաղը: Կարելի է ստեղծել սեփական պատկերով անիմացիոն սթիքերները, էմոցիաներ արտահայտել եւ կիսվել դրանցով սոցցանցերում ու մեսենջերներում:

Սենսորի նոր կոնստրուկցիայով կարելի է նկարել «սուպերդանդաղեցված» տեսանյութեր՝ մեկ վայրկյանում 960 կադր հաճախականությամբ: Ուշագրավ է, որ այդ տեսանյութերը կարելի է արգելաբացման էկրանին դնել: Բոլոր լուսանկարները բարձր որակով հնարավոր է պահպանել Google Photos-ում՝ անսահմանափակ քանակով:

Galaxy S9-ի օպերատիվ հիշողության ծավալը 4 Գբ է, իսկ S9+-ինը՝ 6 Գբ: Samsung Galaxy S9+-ն ունի 64 / 256 ԳԲ ներքին հիշողություն, S9-ը՝ 64 ԳԲ: Երկրորդ Sim-քարտի տեղում կարելի է տեղադրել microSD քարտ: Մարտկոցները 3000 եւ 3500 մԱ/ժ համապատասխանաբար, անլար լիցքավորման հնարավորությամբ: Սմարթֆոններն աշխատում են Android 8.0 Oreo համակարգով եւ Grace UX ինտերֆեյսով:

Սմարթֆոնների դինամիկները համալրված են Dolby Atmos տեխնոլոգիայով, որը պատկանում է Samsung–ին։ Galaxy S9–ը ունի ստերեո դինամիկներ, որոնք տեղակայված են սմարթֆոնի վերին եւ ստորին ծայրերում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ձայնի հնչողությունը կբարձրանա 40%-ով: Ձայնը ավելի մաքուր, խորը եւ իրական կհնչի:

“Mobile Centre” խանութների ցանցը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում, առաջարկում է իր գործընկերոջ՝ Samsung ընկերության Galaxy S9 | S9+-ի սեւ, տիտան եւ մանուշակագույն տարբերակները։ Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել ապառիկի լավագույն պայմաններով Հայաստանի ողջ տարածքում գտնվող 40-ից ավել “Mobile Centre” խանութ-սրահներում: