Ռուսաստանն ահաբեկչության դեմ պայքարի միջոցով Սիրիայում քրդերի խնդիրը լուծելու ԱՄՆ փորձերը սխալ է համարում։ Այս մասին շաբաթ օրը՝ Ղազախստանի նախագահի հեռուստառադիոհամալիրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Պրոքսի պատերազմ է այն, թե ոչ, բայց այն, որ ամերիկացիները հենվում են քրդերի վրա հակաահաբեկչական պայքարում, ներխուժել են քրդերի խնդրի քաղաքական չափման ասպարեզ, որը վաղուց դուրս է եկել Սիրիայի տարածքից, բացարձակ քաղաքական սխալ եւ քաղաքական կեղծիք է»,-ասել է նա։
Իդլիբ նահանգում, Լավրովի խոսքով, ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ «Թուրք գործընկերները, վերջապես, ավարտում են բավարար քանակով դիտորդական անցակետերի ձեւավորումը, որոնք թույլ կտան վերահսկել ռազմական դրությունը»,-ասել է նա: