Մեծ Բրիտանիան առաջիկա օրերին դաշնակիցների եւ գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի հանդեպ իր հետագա անելիքները՝ ՌԴ ԱԳՆ կողմից պատասխան միջոցներ ստանալուց հետո: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ պատասխան միջոցները եւ Ռուսաստանի արձագանքը չեն վերացնում այն փաստը, որ «բրիտանական հողում երկու մարդու վրա մահափորձ  է կատարվել»: Մեյը եւս մեկ անգամ նշել է, որ նա Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ մեղավոր է համարում ՌԴ-ին:

 «Առաջիկա օրերին մենք կքննարկենք հետագա քայլերը», - ասել է նա` շաբաթ  ելույթ ունենալով Լոնդոնի Պահպանողական կուսակցության գարնանային համաժողովում:

Մարտի 17-ի առավոտյան Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն կանչվել էր ՌԴ ԱԳՆ: Նրան ասվել է, որ ի պատասխան Անգլիայից 23 ռուս դիվանագետների արտաքսմանը, Ռուսաստանը մի շարք պատասխան միջոցներ է ձեռնարկելու: Դրանք ներառում են 23 բրիտանացի դիվանագետների «հայելային» արտաքսումը, Սանկտ Պետերբուրգում հյուպատոսության փակումը եւ Բրիտանական խորհրդի աշխատանքների դադարեցումը:

Ռուս-բրիտանական հարաբերությունների վատթարացման պատճառը նախկին ԳՀՎ աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլիայի թունավորումն էր: Մարտի 12-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ հարձակման ժամանակ օգտագոծվել է  ԽՍՀՄ-ում մշակված «Նովիչոկ» նյութերի խմբին պատկանող նյարդակաթվածային թույն:

Ռուսաստանը հայտնել է 23 բրիտանացի դիվանագետների արտաքսման մասին

Կարծես թե Սկրիպալի թունավորման հետեւում Ռուսաստանն է կանգնած. Թրամփ

Թերեզա Մեյը պատրաստ է նոր միջոցներ ձեռնարկել «Ռուսաստանի կողմից սադրանքների» դեպքում

ՌԴ ԱԳՆ-ն Թերեզա Մեյի հայտարարությունը «կոպիտ սադրանք» է անվանել 

Լրտեսի առեղծվածային թունավորում. Լոնդոնն ու Մոսկվան հարաբերությունների խզման եզրին են 

Բրիտանիան կարտաքսի 23 ռուսաստանցի դիվանագետի

Բրիտանիան կասեցնում է Ռուսաստանի հետ երկկողմ շփումները

Ռուսաստանը պատասխանատու է նախկին ռուսական լրտեսի թունավորման համար. Թերեզա Մեյ

ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր

Ոստիկանությունը Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է

Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները

Ոստիկանությունը սկսել է քննել Սկրիպալի՝ տանը թունավորվելու տարբերակը

Սկրիպալի թունավորման վայրից հոսպիտալացված ոստիկանը խոսել է

Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով

Նախկին գնդապետ Սկրիպալի թունավորման վայրում աշխատող փրկարարները հիվանդանոցում են հայտնվել