Մարտի 16-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ցմահ ազատազրկման դատապարտված անձի մոտ երկարատեւ տեսակցության եկած կնոջ մոտից անձնական իրերի զննությամբ հայտնաբերել են «Դիազեպամ» գրառմամբ 50 դեղահաբ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ քաղաքացի Կ. Ն.-ի կողմից բերված աղացած սուրճի մեջ հայտնաբերել են սպիտակավուն բյուրեղանման մանր հատիկներ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության,   նախապատրաստվում են նյութեր: