Շիրակի պետհամալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, կապված համալսարանից դատախոսներ Գագիկ համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին աշխատանքից հեռացնելու հետ:

Նա, մասնավորապես, նշել է.

«Բուհում վերջին դեպքերի առնչությամբ հրապարակայնորեն հայտնում եմ իմ հստակ դիրքորոշումը: Պարոն Խորիկյանին եւ պարոն Համբարյանին աշխատանքից ազատելու ռեկտորի որոշմանը դեմ եմ:

Խորապես համոզված եմ, որ նման գիտնականներին բուհից հեռացնելը չի բխում բուհի եւ ուսանողության շահերից: Գտնում եմ, որ դասախոսներ Խորիկյանն ու Համբարյանը պետք է վերադառնան իրենց աշխատանքին: Որպես Ուսանողական խորհրդի նախագահ, բուհի գիտական խորհուրդի ուսանողական կազմի ներկայացուցիչ եւ բուհի ապագայով մտահոգ մարդ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ համարժեք միջոցների եմ դիմելու դասախոսների աշխատանքի վերադառնալու եւ ուսանողների շահերի պաշտպանությունն իրականացնելու համար»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանով ազատվել են աշխատանքից։