Մարտի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է մարտական գործողությունների մասնակիցների եւ երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է հայրենիքի մի շարք պաշտպանների մարտական գործողությունների մասնակցի եւ երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները: