Հնդկաստանի արեւելքում՝ Բիհար նահանգում գտնվող կամրջից ավտոբուսի ընկնելու հետեւանքով առնվազն 14 մարդ է զոհվել, հաղորդում է Times of India-ն:

Նաեւ հաղորդել է մի քանի վիրավորների մասին:

Ավտոբուսը, որը Աուրա գյուղից ուղեւորվում էր Սիտամարխի քաղաք, կոտրել է կամրջի պատնեշները եւ ընկել ներքեւ՝գլխիվայր շրջվելով:

Պատահարի պատճառները չեն հաղորդվում: