NASA-ն հրապարակել է Յուպիտերի վրա փոթորկի լուսանկարը, որը արվել է ավտոմատ միջմոլորակային Juno կայանի կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նկարում պատկերված է մոլորակի հյուսիսային կիսագնդում մոլեգնող փոթորիկը:

Նկարն արվել է փետրվարին՝ Juno-ի եւ Յուպիտերի տասնմեկերորդ մերձեցման ընթացքում:

Գիտնականները ֆոտոխմբագի միջոցով մշակել են միջմոլորակային կայանի լուսանկարը, ինչի շնորհիվ այն վարդագույն է դարձել: