Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության, Մասիսի բաժնի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, թմրանյութ ձեռք բերելու եւ իրացնելու կասկածանքով, մարտի 16-ին, ժամը 11.00-ին, Երեւան քաղաքի Պետական Մանկավարժական Համալսարանի հարակից տարածքից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Հայկ Պ.-ն, ժամը 11.30-ին Այնթապ գյուղից՝ 1968 թ. ծնված Հակոբ Պ.-ն, եւ ժամը 11.30-ին Այնթապ գյուղի Արտաշատյան խճուղուց՝ 1966 թ. ծնված Հովհաննես Խ.-ն:

Մասիսի բաժնում կատարված անձնական խուզարկություններով Հայկ Պ.-ի մոտից հայտնաբերվել են 2.8 գ քաշով, «Մեթադոզ-40» գրառմամբ, Հակոբ Պ.-ի տաբատի գրպանից` ընդհանուր 4.9 գ քաշով եւ Հովհաննես Խ.-ի տաբատի գրպանից՝ ընդհանուր 3.8 գ քաշով, նույն գրառմամբ դեղահաբեր:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հակոբ Պ.-ն ձերբակալվել է:

Կատարվում է քննություն: