ՌԴ նախագահի թեկնածու, պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահական ընտրություններում արդեն քվեարկել է, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Պուտինը չի խախտել ձեւավորված ավանդույթը՝ ինչպես 2000, 2004, 2008 եւ 2012 թվականների ընտրություններին, նա իր քվեն տվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի շենքում: Պետության ղեկավարի այցելության ժամանակ ընտրական տեղամասի մուտքը չի փակվել:

Պուտինը ներկայացրել է անձնագիրը, ստացել քվեաթերթիկը, որից հետո ուղվել է քվեախցիկ՝ քվեակելու: Վերադառնալով՝ պետության ղեկավարը այն գցել է քվեաթերթերի մշակման համալիրի մեջ, որոնցով տեղամասերը զինել են: Ընտրական տեղամասից դուրս գալով՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր համար հաջողություն կհամարի ստացած քվեների ցանկացած տոկոսը: