Աֆղանստանում Քաբուլից հյուսիս-արեւմուտք թալիբների հարձակման հետեւանքով զոհվել է 5 ոստիկան, փոխանցում է AP-ն: Ոստիկանության տեղեկություններով՝ իրավապահների եւ թալիբների միջեւ փոխհրաձգությունը տեւել է 2 ժամից ավելի:

Թալիբներն ամբողջ Աֆղանստանում հարձակումներն ակտիվացրել են 2014 թվականի վերջին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից իրենց ռազմական առաքելությունը պաշտոնապես ավարտելուց հետո:

Միեւնույն ժամանակ, Գոր արեւմտյան նահանգում ճամփեզրին տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով զոհվել է մի երիտասարդ հովիվ, եւս 5 մարդ վիրավորվել է:

Հոսթ արեւելյան նահանգում ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ճամփեզրին տեղադրված ռումբը սպանել է 2 երեխայի եւ վիրավել 9 մարդու: