Լեհաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Միխալ Դվորչակը հայտարարել է, որ երկրի իշխանությունները Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի պատճառով  կարող են  երկրից արտաքսել ռուս դիվանագետներին, հաղորդում է Gazeta Prawna–ն։ 

Նիստի ժամանակ կդիտարկվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների այլ տարբերակներ։ 
Պարբերականի տեղեկություններով՝ այդ հարցի վերաբերյալ քննարկումները սկսվել են դեռ անցած շաբաթ, բայց որոշումը հետաձգվել է մինչեւ Ռուսաստանում նախագահի ընտրությունների արդյունքները:

Լեհաստանի արտգործնախարարի տեղակալ Կոնրադ Շիմանսկին ավելի վաղ հայտարարել է, որ Վարշավան կփորձի համոզել Բեռլինին հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումից՝ «Սկրիպալի գործի» ֆոնին: