Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքում Հերաթ քաղաքում պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, յոթը՝ տուժել, որը տեղի է ունեցել Ջելալաբադում տեղի ունեցած պայթյունից մոտ 1 ժամ հետո, հայտնում է Tolo News-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Հերաթում պայթյունը տեղի է ունեցել բազմամարդ շուկայում, պայթյունի աղբյուրը այս դեպքում եւս ականապատված մոտոցիկլետն է:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, դեռեւս ոչ մի խմբավորում միջադեպերի պատասխանատվությունը չի ստանձնել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջելալաբադում պայթել է ականապատված մոտոցիկլետ: Միջադեպի հետեւանքով 8 տուժածները հոսպիտալացվել են: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ տուժածների թվում 5 երեխա կա: