Վրաստանի Ստեփանծմինդա շրջանում՝ 2.7 հազար մետր բարձրության վրա թռիչք իրականացնող ուղղաթիռում անհայտ պատճառներով անսարքություններ են ի հայտ եկել, հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիքը։ 

Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Արտմխո կիրճի վրայով թռչելու ժամանակ։ Օդաչուն եւ ուղեւորները չեն տուժել։ Իրականացվում է հետաքննություն։