Ես ընդունում եմ Վլադիմիր Պուտինի հաղթանակը՝ չնայած համարում եմ, որ ընտրությունները չէին համապատասխանում համաշխարհային չափորոշիչներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի թեկնածու Պավել Գրուդինինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ես միանգամից Ձեզ կասեմ, որ ես համոզված եմ, որ գործող նախագահն է հաղթել։ Ես լրիվ համոզված եմ, որ այդ հաղթանակը իրական է։ Բայց այն, ինչ արել են պաշտոնյաները, իշխանությունները, այդ թվում լրատվամիջոցները նախընտրական պայքարի ժամանակ, թույլ է տալիս ինձ ասել, որ դրանք կեղտոտ ընտրություններ էին։ Այդ ընտրությունները համաշխարհային չափանիշներին չէին համապատասխանում»,- ասել է Գրուդինինը լրագրողներին։

ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահի ընտրությունների ժամանակ որեւէ լուրջ բողոք չի գրանցվել։