Facebook-ից առեւանգել են 50 մլն օգտատերերի անձնական տվյալներ։ Ենթադրվում է, որ դրանք գործածվել են նախընտրական քարոզարշավում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին աջակցելու համար, փոխանցում է т Life-ը։

Վաշինգտոնի դատախազությունը արդեն հայտնել է հետաքննություն սկսելու մասին։ Կասկածյալները երկուսն են՝ ընկերության աշխատակիցներ Ջոզեֆ Կանսելլերը ու Ալեքսանդր Կոգանը։ Հավանականություն կա, որ նրանց հիմնած Global Science Research ֆիրման անձնական տվյալները տրամադրում էր Cambridge Analytica վերլուծական ընկերությանը, դրանով իսկ խախտելով գաղտնիության քաղաքականությունը։

Սոցցանցը արգելափակել է վերլուծական ֆիրմայի պաշտոնական էջը։ Նշենք, որ 2015-ին Facebook-ն իմացել էր օգտատերերի անձնական տվյալների առեւանգման մասին ու պահանջել էր ջնջել դրանք։ Պարզվել էր, որ ոչ բոլոր տվյալներն էին ջնջվել։