Ռուսաստանի նախագահի թեկնածու Պավել Գրուդինինը հայտնել է, որ կսափրի բեղերը այն ժամանակ, երբ բլոգեր Յուրի Դուդը խոստովանի, որ Ռուսաստանի ընտրություններն արդար են եղել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Փետրվարի 6-ին «վԴուդ» շոուի հյուրն էր Գրուդինինը։ Հեղինակ ու հաղորդավար Յուրի Դուդը առաջարկել էր գրազ՝ եթե Գրուդինինը ընտրություններում 15 տոկոսից քիչ ձայն հավաքի, ապա նա կսափրի բեղերը, առանց որոնց նրան երբեք ոչ ոք չի տեսել, եթե ավելի շատ ձայն հավաքի՝ ապա Դուդը գլուխը ամբողջությամբ կսափրի։ Մարտի 19-ի առավոտյան Դուդը իր սոցցանցերի բաժանորդներին հիշեցրել է այդ գրազի մասին՝ հրապարակելով խորհրդային ածելիի սարքի մասին։

 «Հենց Դուդը տեսախցիկի առաջ կասի, որ այս ընտրությունները արդար է համարում․․․ ապա ես միանգամից նրա ներկայությամբ կսափրվեմ»,- ասել է Գրուդինինը լրագրողներին մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռուսաստանում Գրուդինի օգտին է քվեարկել ընտրողների 11․8 տոկոսը կամ 8 մլն 648 հազար 147 մարդ՝ քվեների 99․84 տոկոսի մշակման արդյունքներով ։ Նա երկրորդ տեղն է զբաղեցրել՝ պարտվելով գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, որը հաղթում է մյուս թեկնածուներից ձայների մեծ տարբերությամբ ՝ 76․66 տոկոսով։

ՌԴ նախագահի թեկնածու Գրուդինինը ստիպված կլինի սափրել մորուքը