Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկաթբետոնե կոնստրուկցիան ընկել է ՓԲԸ-ի աշխատակցի վրա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, աշխատակիցը՝ 41-ամյա Սեյրան Ավետիսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում։