Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 19-ին, ժամը 14:50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անկախության փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ «VAZ 2106» մակնիշի 34 QC 432 (վարորդ՝ 1977 Ս. Ա..) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառին:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, վերջինս հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: