Մարտի 18-ին Հայաստանում համահայկական թելադրություն են գրել:
Ակցիային մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 600 մարդ: Մասնակիցները թելադրությունը գրել են հայերեն՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում, Բրյուսովի անվան լեզվաբանության պետական համալսարանում, Երեւանի Մշակույթի պետական քոլեջում, «Բյուրոկրատ» խանութում, «ԼՕՖՏ» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում, Դիլիջանի համայնքապետարանում, Շիրակի պետական համալսարանում:
Նախագծի նպատակն է մաքուր եւ գրագետ հայերենի տարածումը: Թելադրության արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ: