«Ռուսթավի 2» հեռուստաընկերության գրասենյակի մոտ հավաքված «Վրացիների երթ»–ի ներկայացուցիչները՝ երթի կազմակերպիչ Լադո Սադգոբելաշվիլիի գլխավորությամբ շրջափակել են մեքենան, որում այդ պահին եղել են «Ռուսթավի 2»-ի հաղորդավար Գեորգի Գաբունիան եւ հեռուստաընկերության իրավաբան Թամթա Մուրադաշվիլին, հաղորդում է «Ռուսթավի 2»-ը։ 

Երթի մասնակիցները հարձակվել են մեքենայի վրա եւ վնասել լրագրողին։ Վիրավոր լրագրողին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց։ Երեք կասկածյալներ կալանավորված են։