Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նոր տեղակալ ունի։ Վարչապետ Կարեն Կարապետյանը Անդրեյ Սիմոնյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։

Մինչ այս նշանակումը Սիմոնյանն աշխատում էր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։