Եվրամիությունը համոզված է, որ Սոլսբերիում նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորումը  Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի եւ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում  է։ Այս մասին նշված է մարտի 19-ի ԵՄ արտաքին հարցերով խորհրդի նիստի արդյունքների մասին  մամուլի հաղորդագրության մեջ։ 

«Բրյուսելը ցնցված է, որ վերջին 70 տարվա մեջ առաջին անգամ Եվրոպայի տարածքում կիրառվել է նյարդակաթվածային միջոց՝ մշակված ռուսական զինվորականների կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ։ Նրանք միաժամանակ գոհունակություն են հայտնել, որ Բրիտանիան որոշել է սերտորեն համագործակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնագետների հետ։ 
Reuters–ի տվյալներով Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնագետներն արդեն ժամանել են Լոնդոն։