Ֆրանսիայի քաղաքացի, Երուսաղեմում այդ երկրի գլխավոր հյուպատոսության աշխատակից Ռոմեն Ֆրանկը, կալանավորվել է Գազայի հատվածից Արեւմտյան ափի պաղեստինցիներին զենքի ապօրինի փոխադրման համար: Ինչպես երկուշաբթի՝ մարտի 19-ին, հաղորդել են իսրայելական իշխանությունները, հանցագործն այդ նպատակով դիվանագիտական առաքելության մեքենան է օգտագործել, որը սահմանին այդքան մանրակրկիտ ստուգման չի ենթակվել, հաղորդում է DW-ն:

Ընդհանուր առմամբ, այս գործով ձերբակալվել են 9 կասկածյալներ, որոնցից վեցը մարտի 19-ին Իսրայելում դատարանի առջեւ կկանգնեն: Հետաքննության համաձայն, ֆրանսիացին եւ մի քանի պաղեստինցիները պատկանում են հանցագործ ցանցին, որը համգործակցել է զենքը վաճառողների հետ:

Ֆրանկը մասնակցել է անօրինական գործողություններին, հավանաբար, առաջնորդվելով միայն ֆինանսական պատճառներով: Գլխավոր հյուպատոսության ղեկավարությունը տեղյակ չի եղել խարդախության մասին: Հինգ ուղեւորությունների ընթացքում պաղեստինցիներին առաքվել է մոտ 70 ատրճանակ եւ երկու հրացան, որոնք տրվել են Գազայի հատվածում գտնվող ֆրանսիական մշակույթի կենտրոնի աշխատակցի կողմից: