Մարտի 18-ին Սեւանի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ հայրը՝ 1961թ. ծնված Գուրգեն Ներսեսովը, մարտի 17-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, դուրս է եկել իրենց բնակարանից՝ Սեւանի քաղաքապետարան գնալու նպատակով եւ մինչ օրս չի վերադարձել:

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քրական գործ՝ ՀՀ քրեկան օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գուրգեն Ներսեսովը դարձել է սպանության զոհ։ Պարզվել է նաեւ շարժառիթը եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողի համաքաղաքացին՝ ծնված 1975թ։

Նախաքննությունը շարունակվում է։