Թուրքիայում կրկին օրակարգ է եկել թուրք գիտնական Իսմեթ Օզելի սկանդալային հայտարարությունը թուրք ազգի գոյության ժխտման հետ կապված։

Թուրքական Haberturk հեռուստաընկերության եթերում Իսմեթ Օզելը հայտարարել է, թե թուրք ազգ գոյություն չունի։ Հաղորդավարի հաջորդ հարցին, իսմեթ Օզելը պատասխանել է. «Թուրք ազգ երբեք չի էլ եղել։ Այն սինթեզ է»։

Իսմեթ Օզելի այս հայտարարությունը կրկին բողոքի մեծ ալիք է առաջ բերել Թուրքիայում։