Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության են եկել, որ 2019 թվականի մարտի 29-ին ԵՄ-ից դուրս գալուց հետո Բրիտանիան դեռ 2 տարի միությունից բաժանման հարցերն է ձեւակերպելու է եւ միաժամանակ պահպանելու է ԵՄ անդամի բոլոր իրավունքները, բացառությամբ քվեարկության իրավունքի, հաղորդում է BBC-ն:

Մյուս համաձայնությունները ներառված են  Բրիտանիայում ԵՄ քաղաքացիների եւ Եվրամիության մնացած երկրներում Միացյալ Թագավորության հպատակների իրավունքների մասին համաձայնագրում:

Անցումային շրջանը կտեւի  2019 թվականի մարտի 30-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի վերջը:

Կողմերը, սակայն, դեռեւս համաձայնության չեն եկել որոշ հիմնարար հարցերի՝ ներառյալ Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության սահմանի շուրջ:

Դեւիսի եւ Բարնյեի գլխավորած պատվիրակությունների միջեւ ձեռք բերած համաձայնությունը դեռ պետք է ստորագրվի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մռյի եւ մյուս 27 երկրների ղեկավարների կողմից: