Մարտի 19-ին, ժամը 13:56-ին տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության տարածքում այրվում է խոտածածկ տարածք. հրդեհը (մոտ 5 հա) տարածվում է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:27-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհը տարածվում է դեպի ձյունապատ լանջ, հրդեհը վեհսկվում է անտառտնտեսության աշխատակիցների կողմից եւ անտառին այլեւս վտանգ չի սպառնում. հրշեջ-փրկարարների կարիք այլեւս չկա:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 35, ոստիկանության 6 աշխատակից եւ փրկարարական ծառայության 10 հրշեջ-փրկարար: