Իրանում դատարանը մահապատժի է դատապարտել Մոհամմադ Սալասին, որն ավտոբուսով բախվել էր ոստիկաններին Թեհրանում փետրվարի 19-ի բողոքի ակցիայի ժամանակ։ Բախման հետեւանքով երեք ոստիկան էր սպանվել, մի քանիսը վիրավորվել էին։ Ինչպես հաղորդում է Tasnim-ը, Սալասը կարող է վճիռը բողոքարկել 20 օրվա ընթացքում։

Նշենք, որ Թեհրանում փետրվարի 19-ին սպանվել էր 4 իրավապահ, «Բասիջի» երկու աշխատակից, եւս 30-ը վիրավորվել էին։ Բողոքի ակցիան իրականացնում էին «Դերվիշի Ղոնաբադի» սուֆիական աղանդի անդամները։