«Քաղաքացիական պայմանագիրը» շարժում է նախաձեռնում ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման։

Կուսակցության Վարչությունը 2018 թվականի 19-ին տեղի ունեցած նիստում որոշել է նՆախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի:

Ընդունվել է նաեւ գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կհրապարակվի սույն թվականի մարտի 31-ին:

Հիշեցնենք, որ այսօր «Ելք» խմբակցությունը նիստ էր գումարել, սակայն վերջնական որոշում չէր կայացրել միասնական գործողությունների հարցում։