Լոնդոնում ամուսնական զույգը սպանել է ֆրանսիացի դայակին եւ մարմինն այրել  այգում: Reuters-ի փոխանցմամբ՝ երկու երեխաների 35-ամյա մայրը` Սաբրինա Կույդերը եւ նրա 40-ամյա քաղաքացիական ամուսին Ուսեիմ Մեդոունին մեղադրվում են 21-ամյա Սոֆի Լիոնետի սպանության մեջ: Երկուսն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատական նիստի ժամանակ դատախազ Ռիչարդ Հորվելը ատենակալներին հաղորդել է, որ Լիոնետի սպանությունից հետո զույգը փորձել է այրել նրա մարմինը: Սակայն նրանց ծրագիրը ձախողվել է շնորհիվ զգոն հարեւանի, որը կրակը տեսնելով կանչել է հրշեջներին: Հրշեջները գտել են նրա մարմնի մանցորդները:

Ըստ դատախազի աղջկան չեն վճարել, ծեծել են եւ սովամահ արել:

Սաբրինան դայակին մեղադրել է նրանում, որ նա իր երեխաներից մեկի հոր հետ պայմանավորվել է եւ թույլ է տվել նրան սեքսուալ կերպով վիրավորել ընտանիքին: