ՄԱԿ-ը Ֆիլիպիններից միջազգային քրեական դատարանից դուրս գալու վերաբերյալ պաշտոնական ծանուցագիր է ստացել, հաղորդում է Reuters-ը:

ՄԱԿ-ի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքը հայտարարել է, որ իրավական հարցերի վարչության պայմանագրերի բաժինը ստացել է արտգործնախարար Ալան Պիտեր Կաետանոյի ստորագրած փաստաթուղթը, որտեղ նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հայտնել է Ֆիլիպինների՝ դուրս գալու  որոշման մասին:

Դուտերտեն քննադատել էր ՄՔԴ-ին այն բանից հետո,  դատախազը Դուտերետի հայտարարած թմրանյութերի պատերազմի շրջանակներում արտադատական սպանությունների մասին մեղադրանքների վերաբերյալ նախնական հետաքննություն էր սկսել: