Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ Ռուսաստանը նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալին թունավորելու պատճառ ե ներուժ ունի, հաղորդում է SkyNews- ը:

 «Անցյալ շաբաթ ես հստակ ասացի Համայնքների պալատում, թե ինչու ենք մենք կարծում, որ ռուսական պետությունը մեղավոր է Սոլսբերիի միջադեպում: Դա ԽՍՀՄ-ում մշակված «Նովիչոկ» խմբի նյարդային թույնն է», -ասել  է նա:

«Սա Ռուսաստանի պահվածքի մի մասն է, որը մենք տեսնում ենք ամբողջ Եվրոպայում: Դա տեղի ունեցավ Միացյալ Թագավորությունում, կարող էր տեղի ունենալ մեկ այլ երկրում, եւ մեր միջազգային դաշնակիցները համամիտ են, որ Ռուսսաստանն է մեղավոր այս միջադեպում: