Uber-ի անվարորդ մեքենան Արիզոնայում կնոջը մահացու վրաերթի է ենթարկել, հաղորդում է The New York Times-ը:

Նրա հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Թեմպե քաղաքում, այն դարձել է անվարորդ մեքենայի վթարի հետեւանքով հետիոտնի մահվան առաջին հայտնի դեպքը: Վթարի պահին սրահում  վարորդ է եղել, սակայն մեքենան ինքնավար ռեժիմով է գործել:

Uber-ն արդեն հաղորդել է Թեմպում, Փիթսբուրգում, Սան Ֆրանցիսկոյում եւ Տորոնտոյում անվարորդ մեքենաների փորձարկումների դադարեցման մասին: