«Ժամանակ» թերթը գրում է. ««Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը չի պատրաստվում միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած փողոցային պայքարին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։

«Ես նման խնդիր չեմ դնում որեւէ մեկի հետ միավորվելու, որովհետեւ կուսակցությունը դա արդեն իսկ միավորում է, քաղաքական միավորում, եւ միասնություն այստեղ պետք է տեղի ունենա ողջ ազգի կողմից՝ գաղափարի, ծրագրերի եւ սկզբունքների շուրջ, իսկ ծրագիրը հետեւյալը պետք է լինի՝ ոչ միայն Սերժ Սարգսյանի վարչապետության կանխումը, այլեւ այս համակարգի ապամոնտաժումը պետք է լինի եւ նաեւ նոր համակարգի ներդրումը, իսկ նոր համակարգի ամենակարեւոր բաղադրիչը միանշանակ պետք է լինի մեր ազգի բոլոր հատվածների ընտրելու եւ ընտրվելու իրավունքը վերադարձնելը»,- նշեց Փոստանջյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում