«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ու իր ընկերները նստացույց են սկսել Ազատություն հրապարակում՝ այս կերպ իրենց բողոքն արտահայտելով նախօրեին Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով կայացված դատավճռի

Ազատամարտիկն ու իր ընկերները պահանջում են նաեւ, որ իշխանությունները հեռանան Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Նրանք պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է. «Թույլ չենք տա Սերժ Սարգսյանի վարչապետացումը», «Հայաստանն առանց քաղբանտարկյալների»: Պաստառներից մեկի վրա էլ գրված են «Սեֆիլյանի եւ մյուսների» գործով ամբաստանյալների անուններն ու դատարանի կողմից տրված պատժի չափը: Նշենք, որ մարտի 20-ին «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման: Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով անցնող Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը 2013թ. սեպեմբերին կալանավորվել եւ 2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման է դատապարտվել, իսկ 2017-ի մայիսին ազատ է արձակվել համաներման արդյունքում:

Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը: Նա դատապարտվել է խարդախության համար։